Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում «Արսենալը» հաղթեց «Լութոն Թաունին» արտագնա խաղում։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 4-3 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է հյուրերի բրազիլացի հարձակվող Մարտինելին։ Այնուամենայնիվ, դաշտի տերերը գրեթե անմիջապես հավասարեցրեցին հաշիվը․ գոլ խփեց Գաբրիել Օշոն: Սակայն «Արսենալը» ընդմիջման գնաց հաշվի մեջ նորից առաջ անցնելով. 45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը 8 րոպեում երկու գոլ խփեցին՝ առաջ անցնելով հաշվի մեջ․ աչքի ընկան Ադեբայոն և Բարքլին։ Սակայն հյուրերը կարողացան այս խաղում կամային հաղթանակ տոնել․ նախ Ժեզուսի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը։ Հաղթական գոլը 97-րդ րոպեին խփեց Դեկլան Ռայսը։
«Արսենալը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լութոնը» 17-րդ տեղում է (9 միավոր):