Կայացել է Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի հանդիպումը, որում միմյանց հետ մրցել են «Նապոլին» ու «Ինտերը»։ Խաղը կայացել է Նեապոլի (Իտալիա) Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 3:0 հաշվով հաղթանակով։
44-րդ րոպեին Նիկոլո Բարելլայի փոխանցումումիվ հետո Հաքան Չալհանօղլուն հեռահար հարվածով բացել է հաշիվը։
62-րդ րոպեին «Նապոլիի» համար անհաջող անդրադարձից և մի շարք կարճ փոխանցումներից հետո Լաուտարո Մարտինեսը ստացել է գնդակը ձախ եզրում և փոխանցել Բարելային, որը դրիբլինգի ժամանակ հաղթել է պաշտպանին և գնդակը դարպասապահի կողքով ուղարկել է մոտակա անկյունը:
85-րդ րոպեին հաշիվը ջախջախիչ է դարձրել Մարկուս Թուրամը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին։
Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 14 խաղից հետո «Ինտերը» 35 միավորով առաջնության առաջատարն է։ «Նապոլին» 24 միավորով հինգերորդ տեղում է: