Գերմանիայում կայացավ Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։
A Խումբ Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա
B Խումբ Իսպանիա, Ալբանիա, Խորվաթիա, Իտալիա
C Խումբ Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա
D Խումբ Ֆրանսիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, A ուղու հաղթող
E Խումբ Բելգիա, Ռումինիա, Սլովակիա, B ուղու հաղթող
F Խումբ Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, C ուղու հաղթող
Հիշեցնենք, որ ազգերի լիգայի արդյունքներով ձևավորված երեք խմբերի հաղթողները նույնպես կմասնակցեն Եվրոյին։ Այս խաղերը կկայանան մարտի վերջին։
A ուղի
Լեհաստան – Էստոնիա;
Ուելս — Ֆինլանդիա.
B ուղի
Իսրայել — Իսլանդիա;
Բոսնիա և Հերցեգովինա — Ուկրաինա.
C ուղի
Վրաստան – Լյուքսեմբուրգ;
Հունաստան — Ղազախստան.
Եվրո-2024-ին կմասնակցի 24 թիմ։ Վերջին երեք ուղեգրերը կխաղարկվեն փլեյ-օֆֆի հանդիպումների արդյունքներով, որոնք կկայանան 2024 թվականի մարտին։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։