Այս շաբաթ կայացել են Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները։
5-րդ տուրից հետո միայն երկու թիմ է հաղթել իր բոլոր 5 հանդիպումները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»։
Եվս 4 թիմ՝ «Ինտերը», «Ռեալ Սոսյեդադը», «Բավարիան» և «Ատլետիկոն», դեռ չեն պարտվել մրցաշարում։
Երեկվա հանդիպումների արդյունքներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին ևս երկու թիմեր՝ «Արսենալն» ու ՊՍՎ-ն։ Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ինտերը», «Ռեալ Սոսյեդադը», «Բավարիան», «Լայպցիգը», «Բարսելոնան», «Բորուսիան», «Ատլետիկոն» և «Լացիոն»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի գործող հաղթողն է: