«Նյուրնբերգի» կիսապաշտպան Ֆաբիան Նյուրնբերգերը վարակվել է կորոնավիրուսով: Գերմանական ակումբը բուժզննում է անցկացրել խաղացողների և ակումբի անձնակազմի համար և 20-ամյա կիսապաշտպանի թեստը դրական է եղել:
Ֆուտբոլիստը դեռ ոչ մի ախտանիշ չի ցուցաբերել և իրեն լավ է զգում: Ակումբի ամբողջ թիմը, աշխատակազմը և մարզչական շտաբն արդեն կարանտինում են:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր նաև «Պադերբորնի» պաշտպանը: