Լոնդոնի «Չելսիի» և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Պետր Չեխը նորամուտը նշեց Բրիտանական հոկեյի բարձրագույն լիգայում (EIHL):
Այսպիսով, 41-ամյա մարզիկը դարձավ առաջին մարզիկը, ով հանդես եկավ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում ինչպես ֆուտբոլում, այնպես էլ հոկեյում։
Դարպասապահը «Բելֆաստի» կազմում դուրս եկավ սառցադաշտ երրորդ շրջանում՝ փոխարինելով հիմնական դարպասապահին։
Նրա թիմը 5-1 հաշվով հաղթեց «Գլազգոյին»։ Չեխը մեկ հարված է հետ մղել։
Ի դեպ, «Չելսիի» լեգենդի հետ նույն թիմում է խաղում հայ հոկեյիստ Արա Նազարյանը, ով Չեխի նորամուտի խաղում մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։