Նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ: