Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Չեխիան հյուրընկալել էր Մոլդովային։ Տանտերերը հաղթեցին 3։0 հաշվով և 15 միավորով զբաղեցրեցին E խմբում երկրորդ տեղը։ Առաջին տեղը գրավեց Ալբանիայի հավաքականը։
Չեխերից աչքի ընկան Դուդերան, Հորին և Սոուչեկը։
Մոլդովայի հավաքականը 10 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը։
H խմբում Սլովենիան ընդունել էր Ղազախստանի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացել էր Բենժամեն Շեշկոն։ 48-րդ րոպեին Ռամազան, Օրազովը հավասարեցրել էր հաշիվը։
86-րդ րոպեին տանտերերի կազմում հաղթանակ գոլի հեղինակ դարձավ Բենյամին Վերբիչը։
Սլովենիայի հավաքականը 22 միավորով խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Նույնքան միավոր վաստակած Դանիայի հավաքականը գրավեց առաջին տեղը։ Ղազախստանի հավաքականը 18 միավորով ընտրական փուլն ավարտեց 3-րդ տեղում։