Հայ բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Հայ բռնցքամարտիկը հաղթել է մրցակցին 4-1 հաշվով։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 6 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։
Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Էլիդա Քոչարյանը։ Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Սոնա Հարությունյանը, Էրիկ Իսրայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալ։