Նոյեմբերի 18-ին կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի չորրորդ տարին անընդմեջ:
Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ: Մասնակից թիմերն են՝ «Ֆոքսիս», «Հատիս», «Բազե», «Գյումրի» և «Արցախ»:
Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Օլիմպավանում»:
Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Ֆոքսիսը» և «Հատիսը»: Հանդիպումը կմեկնարկի 13:00-ին։