Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ունի կիսաեզրափակչի 6 մասնակից՝ ըստ այդ առնվազն 6 բրոնզե մեդալ։
Կիսաեզրափակիչի մեր վերջին ուղեգիրը նվաճել է մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Քառորդ եզրափակչում մարզիկը նկատելի առավելություն ուներ խորվաթ Պետեր Լեսկուռի նկատմամբ ու հաղթելով 5։0 հաշվով` դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Մինչ այդ Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում իր տեղն ապահովել էր նաև մրցաշարի գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչ է դուրս եկել՝ 5:0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցչին:
Տղաների հավաքականի կազմում կիսաեզրափակիչ է դուրս եկել և առնվազն բրոզնե մեդալ ապահովել նաև Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև կանանց 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն ու 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:
Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել 11 մարզիկով։