Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Քրիս Ջոնսը «Վալենիսայի» կազմում Եվրալիգայի շրջանակում մասնակցել է Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը:
Քրիս Ջոնսը վաստակել է 12 միավոր, 1 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում: Նա ստացել է 27 րոպե խաղաժամանակ:
Հանդիպումն ավարտվել է 73-76՝ հօգուտ Մադրիդի «Ռեալի»: