Շարունակում են ընթանալ բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության հանդիպումները:
Կայացած խաղում «Արթիկը» 76-60 հաշվով առավելության հասավ «Իգլս Ակադեմիա» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայկ Կարախանյանն էր (Արթիկ): Նա վաստակել է 33 միավոր, 13 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին. ժամը՝ 21:45-ին «Ֆոքսիսը» կմրցի «Ուրարտուի» հետ: