Շարունակում են ընթանալ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության հանդիպումները:
«Ուրարտուն» անցկացրեց երկրորդ հանդիպումը առաջնությունում՝ 111-69 հաշվով հաղթելով «Կիլիկիա» ակումբին, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Արկադի Մկրտչյանն էր (Ուրարտու)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 12 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին. ժամը՝ 21:30-ին «Ֆոքսիսը» կմրցի «Ուրարտուի» հետ: