Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի դեմ խաղերի համար հայտացուցակը։ Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 29 խաղացող։
Իտալիայի հավաքականն իր խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ուկրաինային զիջելով երեք միավոր: Որոշիչ է լինելու մրցակցի հետ եզրափակիչ տուրում հանդիպումը։

























































