Մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ նվաճեց Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում:
ArmSport-ի հետ զրույցում Ավանեսյանը խոստովանում է՝ արդյունքից այդքան էլ գոհ չէ.
«Բրոնզի համար չէր, որ պայքարում էի: Հույս ունեի, որ կկարողանամ չեմպիոնության հասնել, բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է աշխատեմ և փորձեմ սխալներիս և թերացումներիս շտկել հաջորդ տարվա առաջնությունում:
Ինչը՞ խանգարեց. նախապատրաստվելու համար մի փոքր քիչ էր ժամանակս: Արցախից տեղափոխվելուց հետո մոտ մեկ ամիս եմ ունեցել մարզվելու համար: Դա իմ բացթողումն էր: Սխալներս թույլ չտվեցին հաջողության հասնել կիսաեզրափակչում:
Տան պատերն, իհարկե, շատ օգնեցին: Ավելի հանգիստ էինք մեզ զգում, ու շատ հաճելի էր, որ այդքան երկրպագուները կային: Շնորհակալ եմ երկրպագուներին նման աջակցության համար»,- նշել է Արման Ավանեսյանը: