Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում այսօր մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորութամբ ԵԱ-ում այսօր հանդես կգա Արտյոմ Ղալաչյանը (66 կգ), իսկ վաղը տատամի դուրս կգան Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 73 կգ):
Եվրոպայի առաջնությանը հայտավորված են 46 երկրների 388 մարզիկներ (218 տղամարդ և 170 կին):