Նոյեմբերի 1-ին մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց 2023/24թթ. կանոնավոր առաջնությունը:
Հայաստանի առաջնությանը կմասնակցեն հետևյալ 6 թիմերը. «Ուրարտու», «Էրեբունի», «Կիլիկիա», «Ֆոքսիս», «Արաբկիր» և ԲԿՄԱ։
Երկու շրջանի արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆում: Նոյեմբերի 1-ին կայանալիք առաջին տուրի շրջանակներում «Արաբկիրը» Օլիմպավանում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կսկսվի 21:30-ին: