NBA-ի կանոնավոր առաջնության խաղում «Սան Անտոնիոն» իր հարկի տակ պարտվեց «Դալլասին»։
Հանդիպումն ավարտվել է «Սան Անտոնիոյի» պարտությամբ՝ 119:126 (43:36, 25:28, 23:32, 28:30) հաշվով։
«Մավերիկսի» առաջատար Լուկա Դոնչիչը կարողացավ թրիփլ-դաբլի հեղինակ դառնալ (33 միավոր, 14 անդրադարձ, 10 փոխանցում):
«Մայամի Հիթը» մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Դետրոյթին»՝ 103:102։ «Ֆենիքս Սանսը» արտագնա խաղում հաղթեց «Գոլդեն Սթեյթին» (108:104)։