ՊՍԺ-ն նոր առաջատար ունի վաճառված մարզաշապիկների քանակով. Կիլիան Մբապեն այլևս թիմի ամենահայտնի խաղացողը չէ: Մբապեն՝ իր անունով վաճառվող մարզաշապիկների քանակով երկրորդ տեղում է
Կիսապաշտպան Լի Կան Ինի մարզաշապիկն ամենավաճառվողն է դարձել ակումբի պաշտոնական խանութներում, հայտնում է AS-ը։
Ամռանը կորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը տեղափոխվեց ՊՍԺ, և չնայած նա դեռ շատ հանդիպումներ չի անցկացրել թիմում, նրա տրանսֆերը նոր մարքեթինգային հեռանկարներ բացեց փարիզեցիների համար, և ակումբային խանութ հայտնվեց Հարավային Կորեայում։
Արդյունքոում՝ Լի Կան Ինի անունով մարզաշապիկները դարձել են ՊՍԺ-ի ամենավաճառվող մարզաշապիկները: