Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:1) Եվրո-2024-ի ընտրական փուլում։
Մեզ պետք է հաղթել առաջիկա երկու խաղերում։ Այս թիմն ունակ է շատ բանի հասնելու։ Մենք ունեինք ամենադժվար ընտրական խումբը։ Մարդիկ մեզ քննադատում էին բարձրակարգ թիմերին բավականաչափ չհաղթելու համար։ Բայց մենք շատ լավ հանդես եկանք»,- Սաութգեյթի խոսքն է մեջբերում BBC-ն:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 6 տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակել է 16 միավոր և ապահովել տեղը եզրափակիչ փուլում։