Նիդերլանդների հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հունաստանի հետ հանդիպման մասին (1:0):
«Մենք ծանր հանդիպում էինք սպասում, ինչն էլ եղավ։ Մի քանի հնարավորություն բաց թողեցինք հանդիպումը շուտ ավարտելու համար։ Վերջին րոպեներին Հունաստանը ևս երկու հարձակվող դուրս բերեց խաղադաշտ, և մենք ստիպված էինք դիմադրել: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց հասնել հաջողության»,- վան Դեյկի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Միակ գոլը խփեց Վիրջիլ վան Դեյկը։ 93-րդ րոպեին նա իրացրեց 11 մետրանոցը։
Նիդերլանդների հավաքականը B խմբում 6 խաղից հետո 12 միավորով երկրորդ տեղում է: Հունաստանը երրորդ տեղում է (12 միավոր 7 խաղից):
























































