Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում Կիպրոսի նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0)։ Այս հանդիպմանը եզրային հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ։
«Հաճելի է խաղալ իմ երկրի համա։ Հատկապես ուրախալի է գոլ խփել և այն նշել երկրպագուների հետ: Կփորձեմ հնարավորինս հաճախ գոհացնել մեր երկրպագուներին։ Շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Մենք կփորձենք արդարացնել նրանց վստահությունը»,- կիսապաշտպանի խոսքն է մեջբերում Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վրաստանը վաստակել է 7 միավոր և A խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։