Եվրո-2024-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Ուելսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն։
Տնատերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Ուիլսոնը՝ աչքի ընկնելով 47-րդ և 60-րդ րոպեներին։
Հյուրերից միակ գոլը խփեց Մարիո Պաշալիչը։
D խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց Լատվիային։ Թուրքիան 7 խաղից հետո 16 միավորով խմբում առաջին տեղում է։ Թուրքիայի հավաքականն այս հաղթանակից հետո ապահովեց իր տեղը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում։
Ուելսը 10 միավորով 2-րդն է։ Խորվաթիան, որը նույնպես հավաքել է 10 միավոր, 3-րդ տեղում է։
Հայաստանի հավաքականը 7 միավորով 4-րդն է։ Խմբի վերջին տեղը զբաղեցնում է Լատվիայի հավաքականը, որն ունի 3 միավոր։