Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել է ԲԿՄԱ-ին և երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Տանտերերի կազմում հանդիման հաշիվը 22-րդ րոպեին բացել է նիդերլանդցի հարձակվող Պաուլ Խլադոնը, իսկ առաջին կեսի վերջնամասում Արթուր Միրանյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Խլադոնը դուբլ է ձևակերպել՝ 3:0:
Նշենք՝ 57-րդ րոպեից ԲԿՄԱ-ն խաղացել է 10 հոգով, երբ միայն ընդմիջմանը փոխարինման դուրս եկած Նարեկ Մանուկյանը ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից:
Այս հաղթանակից հետո «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 21-ի և ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: ԲԿՄԱ-ն 13 միավորով 6-րդ տեղում է:
.
























































