Շարունակում են ընթանալ Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության հանդիպումները:
Կայացած երրորդ խաղում «Հատիսը» 84-61 հաշվով առավելության հասավ «Ուրարտու» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սարգիս Հարությունյանն էր (Ուրարտու)՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին. ժամը՝ 15:00-ին «Արթիկ» կմրցի «Հատիսի» հետ: