Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հունաստանի Ամինդեոն քաղաքում անցկացվել է դեռահասների և պատանիների ձյուդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել է դեռահասների հավաքական թիմը Տիգրան Բաբայանի և Գոռ Մկրտչյանի գլխավորությամբ։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Գառնիկ Հմայակյանը, փոխչեմպիոններ են դարձել Ավետ Շահինյանը և Ժորա Գևորգյանը:
Պետրոս Մարկոսյանը, Տիգրան Սարկիսյանը, Արամ Ասատրյանը և Արմեն Մաթևոսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արման Խեչոյանն ու Լևոն Գիլոյանը զբաղեցրել են 5-րդ տեղը: