Ամերիկացի բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը, Սթիվեն Կարին և Քևին Դյուրանտը հետաքրքրված են 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ազգային հավաքականի կազմում հանդես գալու հարցում։
«Ես հաջորդ տարի կխաղամ Օլիմպիական խաղերում», — Դյուրանտի խոսքերն է մեջբերում France Press-ը։
«Ես հետաքրքրված եմ․․․ Մենք կտեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Ջեյմսը:
«Խոսել եմ որոշ մարդկանց հետ այս հնարավորության մասին և հաստատ, եթե ամեն ինչ նույնը մնա, ես ուզում եմ խաղալ: Սա միակ բանն է, որ չեմ արել իմ կարիերայում։ Այնպես որ, ես անպայման ցանկանում եմ այնտեղ լինել»,- ավելացրել է Կարին:
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում 2024 թվականին։ ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականն աշխարհի ամենատիտղոսակիր թիմն է։