Շարունակում են ընթանալ Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների առաջնության հանդիպումները:
Կայացած երկրորդ խաղում «Արթիկը» 71-70 հաշվով հաղթել է «Ֆոքսիս» ակումբին:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռաֆայել Սաֆարյանն էր (Ֆոքսիս)՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 13 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին. ժամը՝ 19:00-ին «Ուրարտուն» կմրցի «Հատիսի» հետ: