«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Յուլիան Նագելսմանի` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
«Նա ունի եռանդ և ցանկություն՝ գործն ավարտին հասցնելու համար: Սա հիանալի կլինի մեզ համար: Յուլիանը շատ գաղափարներ ունի, նա կգտնի համապատասխան գաղափարներ այս թիմի համար: Ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես հասանելի եմ ընտրության համար»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
36-ամյա Նագելսմանը պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։