Գերմանիայի ֆուտբոլի միության սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլլերը խոսել է Յուլիան Նագելսմանի՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
«Յուլիան Նագելսմանը ազգային հավաքականի մարզչի մեր նախընտրած թեկնածուն էր։ Նա ոչ միայն բացարձակ ֆուտբոլային փորձագետ է, այլև շատ երիտասարդ տարիքում արդեն ապացուցել է, որ կարող է մոտիվացնել և ոգեշնչել թիմին ու իր շրջապատի բոլոր մարդկանց։ Նրա կիրքը ֆուտբոլի նկատմամբ նկատելի է ու վարակիչ։ Իր որակներով և անհատականությամբ Յուլիանը վճռորոշ ներդրում կունենա, որպեսզի մենք բոլորս ամռանը կարողանանք հիանալի Եվրոպայի առաջնություն անցկացնել մեր երկրում»,- Ֆյոլլերի խոսքն է մեջբերում միության պաշտոնական կայքը։