Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վինչենցո Մոնտելլան։ Իտալացի մասնագետը պայմանագիր է կնքել 3 տարի ժամկետով։
Նախկինում Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Շտեֆան Կունցը։ Նա թիմից հեռացել է ընկերական խաղում Ճապոնիային պարտվելուց հետո (2:4):
Եվրո-2024-ի ընտրական փուլում Թուրքիան 5 տուրից հետո վաստակել է 10 միավոր և D խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Խորվաթիային։ Հայաստանի ազգային հավաքականը նույն խմբում 7 միավորով 3-րդ տեղում է։
Մոնտելան նախկինում գլխավորում էր թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբը։