Յուլիան Նագելսմանը կգլխավորի Գերմանիայի հավաքականը։
Ինչպես հայտնում է Bild-ը, Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) համաձայնության է եկել 36-ամյա մարզչի հետ։ Նա հավաքականը կգլխավորի մինչև Եվրո-2024-ի ավարտը։ Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում։
Կողմերը պարզապես պետք է համաձայնեցնեն վերջնական մանրամասները։ Սպասվում է, որ մարզչի աշխատավարձը կկազմի ամսական 400 հազար եվրո։
Նագելսմանի պայմանագիրը «Բավարիայի» հետ կխզվի։ Մարզիչն այլևս վճարումներ չի ստանա մյունխենյան ակումբից։
«Բավարիան» մարտին հայտարարել էր Նագելսմանի հեռանալու մասին։ Գլխավոր մարզիչ էր նշանակվել Թոմաս Տուխելը, սակայն Նագելսմանը շարունակում էր վճարումներ ստանալ պայմանագրով, որը գործում էր մինչև 2026 թվականը. ընդհանուր առմամբ նա կարող էր ստանալ մոտ 20 միլիոն եվրո: