Ավելի վաղ գրել էինք, որ հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրպագուները միջամտել են Golden Boy-2023 մրցանակի քվեարկությանը։ «Բարսելոնայի» խաղացող Ալեխանդրո Բալդեն գլխավորում էր քվեարկությունը, մինչև որ նրա հին մեջբերումը Սվիֆթի երաժշտությունը չհավանելու մասին սկսեց շրջանառվել սոցիալական ցանցերում:
Դրանից հետո երգչուհու ստեղծագործության երկրպագուները սկսեցին զանգվածաբար քվեարկել Ջուդ Բելինգհեմի օգտին, հայտնել էր Barca Universal-ը։ Լրագրող Մարտին Մանինի խոսքով՝ ընդամենը մի քանի րոպեում Բելինգհեմին տրված ձայների քանակը 30-ից հասել է 100 հազարի։
«Բրայթոնը» անմիջապես հասկացել է, թե ինչպես օգտագործել այս երևույթը սեփական նպատակների համար։
Թիմի սոցիալական ցանցերում հայտնվել է հետևյալ գրառումը. «Գիտե՞ք, որ Կաորու Միտոման Թեյլոր Սվիֆթի մեծ երկրպագուն է»։ Եվ նա առաջադրվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։ Քվեարկեք այստեղ»: