Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է 2023 թվականի բասկետբոլի Աշխարհի գավաթում Գերմանիայի հավաքականի հաղթանակին։
«Սա խելագարություն է․․․ Ես շատ հպարտ եմ․․․ Դենիս Շրյոդերը տարվա լավագույն մարզիկն է: Առանց կասկածի»,- գրել է Կրոսն իր սոցիալական ցանցերում։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիայի հավաքականը 83։77 հաշվով հաղթեց Սերբիայի ընտրանուն։ Շրյոդերը դարձավ այս հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ վաստակելով 28 միավոր։ 29-ամյա մարզիկը ճանաչվել է նաև մրցաշարի MVP:
2023 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվել է երեք երկրներում՝ Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում։