Բասկետբոլի ԱՄՆ ազգային հավաքականը 2023 թվականի Աշխարհի առաջնությունում մնաց առանց մեդալների։
Մրցաշարի 3-րդ տեղի համար խաղում ամերիկացիները լրացուցիչ ժամանակում 118։127 հաշվով պարտվեցին Կանադային։
Հաղթողների կազմում 39 միավոր է վաստակել Դիլոն Բրուքսը, ևս 31 միավոր է վաստակել Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։
Երկրորդ ԱԱ-ն անընդմեջ ԱՄՆ-ը մնում է առանց մեդալների. 2019 թվականին ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցրել էր 7-րդ տեղը։