Գերմանիայի հավաքականը դուրս եկավ բասկետբոլի տղամարդկանց Աշխարհի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում գերմանացի բասկետբոլիստները 113:111 (33:31, 26:29, 35:24, 19:27) հաշվով հաղթել են ԱՄՆ-ի հավաքականին:
Եզրափակչում, որը կկայանա սեպտեմբերի 10-ին, Գերմանիայի մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը։
Սերբիայի հավաքականն այսօր հաղթեց Կանադային (95:86): Երրորդ տեղի համար կխաղան ԱՄՆ-ն ու Կանադան։