Սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի երիտասարդների առաջնությունը:
Մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը (մարզիչ` Նարեկ Սուքիասյան), տանելով չորս հաղթանակ, գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել է բրոնզե մեդալ։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։