Մյունխենի «Բավարիան» մտադիր է հիմնական պայմանագիր առաջարկել Իվան Պերիշիչին, տեղեկացնում է Kicker-ը:
Գերմանական ակումբում վարձավճարով հանդես եկող խորվաթի խաղը տպավորել է մյունխենյան ակումբի ղեկավարներին և նրանք ցանկանում են շարունակել համագործակցությունը Պերիշիչի հետ:
Միլանի «Ինտերին» պատկանող ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և դարձել ՝ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Պերիշիչը մարզման ընթացքում վնասվածք է ստացել, որի հետևանքով բաց կթողնի մոտ 2 ամիս: