Հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երկրպագուները կարող են միջամտել Golden Boy-2023 մրցանակի քվեարկությանը։
«Բարսելոնայի» խաղացող Ալեխանդրո Բալդեն գլխավորում էր քվեարկությունը, մինչև որ նրա հին մեջբերումը Սվիֆթի երաժշտությունը չհավանելու մասին սկսեց շրջանառվել սոցիալական ցանցերում:
Դրանից հետո երգչուհու ստեղծագործության երկրպագուները սկսեցին զանգվածաբար քվեարկել Ջուդ Բելինգհեմի օգտին, հայտնում է Barca Universal-ը։
Լրագրող Մարտին Մանինի խոսքով՝ ընդամենը մի քանի րոպեում Բելինգհեմին տրված ձայների քանակը 30-ից հասել է 100 հազարի։