MMA-ի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը արձագանքել է ռուս Իսլամ Մախաչևի խոսքերին՝ ուղղված Յոաննա Ենջեյչիկ-Ուեյլի Ժանգի կանանց մենամարտին: Հիշեցնենք, որ Մախաչևը twitter-ում գրառում էր կատարել․ «Սա կանանց մարզաձև չէ»։
«Պարզապես տհաս: Ստերոիդներ ընդունող խորամանկ: Այս տղան խուսափում է հարվածներից, և այժմ խոսում է նաև կանանց MMA-ի ամենաթեժ պայքարի մասին արհամարհանքով», – գրել է Մաքգրեգորը Twitter-ում:
Յոաննա Ենջեյչիկը UFC-ի չեմպիոնական գոտու համար մենամարտեց Ուեյլի Ժանգի հետ: Աղջիկները 25 րոպե անցկացրեցիցին միմիանց դեմ, մարտում գրանցվեց ընդհանուր առմամբ 351 հարված, իսկ մարտից հետո աղջիկները գնացին ոչ թե մամուլի ասուլիսի, այլ հիվանդանոց: Մարտն ավարվեց չինուհու հաղթանակով՝ 5-րդ ռանունդում։