Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։
Հյուրերն արդեն 2-րդ րոպեին կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Մումբանյայի հարվածից հետո Բուչնևը տիրեց գնդակին։
Առաջին խաղակեսի միջնամասում ավելի հաջող էին գործում տանտերերը ու կարող էին մեկ-երկու անգամ գրավել հյուրերի դարպասը։ Նորվեգական թիմը հետզհետե հավասարեցրեց խաղն ու 42-րդ րոպեին ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Պելեգրինոն։
49-րդ րոպեին Պատրիկ Բերգը հեռվից կատարած հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 5 րոպե անց Գուլիկսենը հաշիվը դարձրեց 0։3։
Այսպիսով, Հայաստանի փոխչեմպիոնը դուրս մնաց եվրագավաթային պայքարից։
Հիշեցնենք, որ առաջին խաղում նորվեգական թիմը հաղթել էր 3։0 հաշվով։