Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը արձագանքել է «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Անտետոկունմպոյի հաղորդագրությանը, որ նա ցանկանում է միանալ իրենց թիմին:
«Ալ-Հիլալ», դուք կարող եք ինձ հետ պայմանագիր կնքել։ Ես նման եմ Կիլիան Մբապեին»,- գրել է Յանիսը։
«Ձեր մարզաշապիկը պատրաստ է: Բարի գալուստ «Ալ-Հիլալի» ընտանիք,- պատասխանել են ակումբից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Հիլալը» պատրաստ էր Կիլիան Մբապեի համար ՊՍԺ-ին վճարել 300 միլիոն եվրո, իսկ 24-ամյա հարձակվողին առաջարկել պայմանագիր՝ 700 միլիոն եվրո աշխատավարձով։