«Միլանի» կիսապաշտպան Շարլ դե Կետելարեն առաջիկա մրցաշրջանը կանցկացնի «Ատալանտայում»։
«Ատալանտան» վարձակալել է բելգիացի ֆուտբոլիստին միլանյան ակումբից։
Դե Կետելարեն «Միլան» է տեղափոխվել նախորդ ամառ բելգիական «Բրյուգեից»՝ 35 մլն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում նա Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում և կատարել է մեկ գոլային փոխանցում։
























































