Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Բուդյո Գլիմտի» հետ խաղից առաջ տեղի ունեցավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը, որին մասնակցեց նաև կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։
«Պրոֆեսիոնալ առումով դժվար է պատասխանել, բայց մենք անելու ենք առավելագույնը հաջորդ փուլ դուրս գալու համար։ Եթե հաջողությունն էլ մեր կողմը լինի, հնարավոր է, որ ստացվի։ Իմ կարծիքով՝ ինչ-որ չափով Նորվեգիայում մեզ խանգարեց արհեստական խոտածածկը, քանի որ իրենք սովոր են, բայց ունենք տնային խաղ ու կփորձենք անել առավելագույնը, որ հասնենք հաջողության։ Թե՛ ֆիզիկապես ու թե՛ հոգեպես պատրաստ ենք վաղվա խաղին։ Մրցակիցը բարդ է, ու դա ավելի է մեզ մոտիվացնում»,-ասաց Մալաքյանը։
«Փյունիկ» — «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա օգոստոսի 17-ին ու կսկսվի 20։00-ին։ Առաջին խաղում նորվեգական թիմը հաղթել էր 3։0 հաշվով։
























































