Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայից տեղափոխվել իտալական Ա Սերիա։ Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ ակումբները բանակցություններ են վարում 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
«Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել Լյորիսին, ով ցանկանում է ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում: Եթե կողմերը պայմանավորվեն, ապա Ուգոն իտալական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։
Դարպասապահը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նա թիմում անցկացրել է 447 հանդիպում։
























































