Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Մաքաբի Հայֆան» 3։1 հաշվով հաղթեց «Սլովանին» (առաջին խաղը՝ 2։1)։
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց առաջին կեսից հետո։
Իսրայելը ներկայացնող թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյսի» հետ, իսկ «Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Սլովակական թիմի մրցակիցը կլինի կիպրական «Արիսը»։
























































