«Ինտերը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
Միլանյան ակումբին է միացել «Մոնցայի» եզրային պաշտպան Կառլոս Աուգուստոն։ «Ինտերը» վարձակալել է խաղացողին՝ հետագայում լրիվ տրանսֆերը 13 մլն եվրոյով գնելու իրավունքով։
24-ամյա բրազիլացին Ա Սերիայում 35 հանդիպում է անցկացրել։
























































