Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, Ռոբերտո Մանչինիի հրաժարականից հետո, շարունակում է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուչանո Սպալետին առաջինն է, որի հետ կապվել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ առաջարկելով ազգային հավաքականի մարզչի պաշտոնը։ Սակայն ոչ ասոցիացիան, ոչ մարզիչը մտադիր չեն տուգանք վճարել, որը նախատեսվում է «Նապոլիի» հետ պայմանագիրը խզելու դեպքում:
Դրանից հետո ֆեդերացիան կապ է հաստատել Անտոնիո Կոնտեի հետ, որի համար սա կլինի վերադարձ Իտալիայի հավաքական։ Մարզիչն առանց խնդիրների հասկացել է, թե ինչու են իրեն դիտարկում Սպալետիից հետո, և այժմ իտալացին պետք է սպասի ասոցիացիայի որոշմանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ Սպալետին ֆավորիտ է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
























































