«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ հեռանալու մասին։
«Նա լավ տղա է, մեզ օգնում էր, մենք սիրում ու գնահատում էինք նրան: Մեծ հիասթափություն էր, որ նա որոշեց հեռանալ։ Շատ հիասթափեցնող էր, բայց նա այլ նախագիծ ընտրեց։ Նրան հաջողություն եմ մաղթում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
26-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Գործարքը գնահատվում է 50 միլիոն եվրո։